пятница, 1 июня 2012 г.

Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ


2013 Թ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ.
 53 - հազար ԱՆՎԱՎԵՐ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻՆ + 153 հազար ԱՆՎԱՎԵՐ ՔՎԵԱԹԵՐԹԻԿ ԵՒ ԻՆՉՊԵՍ  ՇԱԽՄԱՏԻ ԴԱՇՏՈՒՄ  ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ  ՖԻԳՈՒՐԸ ՀԱՄԵՍՏՈՐԵՆ ԻՐ ՏԵՂԸ ԿԴՐՎԻ  
www.armtown.com/news/am/htq/20110215/2011021520/
http://old.hetq.am/am/society/azat-hayq-2/

   Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ
   Հայաստանում 1990 – ից  ի վեր համապետական 13 ընտրություն է անցկացվել։
   Դրանք, ներառյալ նաեւ 2012 թ. համապետական ընտրությունները, այլեւս անցյալ են, բայց ինչպես 1990 – ին, ,,հայրենափրկիչները,, այսօր էլ  կուսակրոնի փիլոնով,  կապույտ բաճկոններով ու կարմիր փողկապներով ասուլիսներ են հրավիրում, միմյանց հրմշտելով եւ բղավելով՝  բռնեք գողին, ազգիս փորձում են մեղադրել... հանցագործ  լինելու մեջ։
   Եւ մենք` բազում ասպատակություների  ենթարկված ժողովրդի մասնիկներս, առայժմ  առանց անուններ տալու, ասում ենք.  ձեր կեղտոտ ձեռքերը մի քսեք  հայ ժողովրդի  առագաստին, մի փորձեք  ձեր անառակաբարո կենսակերպը վերագրել  մեզ...
  ...Ազգս հազարամյակներ ի վեր ապացուցել է իր  բյուրեղյա մաքրությունը, դուք եք, որ ձեր նախորդների ծրագրած սպանդը շարունակելով, դատարկում եք երկիրը, դուք եք՝ պատերազմի մեջ գտնվող իմ հայրենիքում պապերիս, ծնողներիս ու իմ  դառը քրտինքով վաստակածը մեջ - մեջ անողները, որ 1990 -ին  գնդակահարեցիք Գեղազնիկին ու Վիտյային, 1996 - ին Երեւանի կենտրոնում այրեցիք եռագույնն ու տանկերի ուղեկցությամբ վերարտադրվեցիք,  2003 - ին զրահամեքենաներով պաշարեցիք Երեւանի փողոցներն ու 2005 - ին արհամարված  հանրաքվեն փաթաթեցիք ազգիս վզին, դուք եք, որ 2008 - ին իշխանություն - ընդդիմություն խաղալով ծրագրեցիք ու մայրաքաղաքում  նախճիր իրականացրեցիք, դուք եք, որ  2012 - ին երկրի գլխավոր հրապարակում երեխաներին կանգնեցնելով ականի տակ՝ այն պայթեցրիք, դուք եք եւ ձեր պնակալեզները, որոնց հետ  2013 - ին փորձելու եք ազգիս նորից մեղադրել  տկարամիտ,  կաշառված,  դավաճան, ծախու լինելու եւ այլ ախտերի մեջ...
   Դուք`  ազգուրացության ժամապահներդ եք, որ հասարակ ժողովրդի, իրավ մտավորական խավի ծայրահեղ աղքատությունը օգտագործելով, երկիրը մխրճել եք արտաքին պարտքերի մեջ եւ դիվապաշտ ուժերի հետ մեղսալի ձեռնարկումներով խճճել ու տանում եք անկման։
   ԵՒ ՄԵՆՔ  իրավունք ունենք բոլոր միջոցներով ձեր սահմանած խաղի կանոնները կոտրելով  ձեզանից ազատվելու։
  Դուք էլ  իրավունքներ  ունեք եւ առայժմ կարող եք ձեր իրավունքից օգտվելով` գողոնի հետ անաղմուկ,  սուսիկ – փուսիկ հեռանալ։
  Մենք գիտենք,  որ դեռ  չեք կշտացել,   որ Հայաստանը հայաթափելու նպատակից  դեռ  չեք հրաժարվել։
  Մենք էլ  չենք ոզում, որ մեր երեխեքն ու հարազատները ձեզանից կշտացած` հայրենի օջախները շարունակեն լքել, ուստի,  առայժմ շշուկով,  ասում ենք.  ՄԵՐ եւ ձեր ԺԱՄԱՆԱԿԸ ՍՊԱՌՎԱԾ Է,  ու  փոխզիջումային  առաջարկություններ ենք անում, որոնք ընդունելով, կարող եք անցնցում հեռանալ։
  Առջեւում կրկին ընտրություններն են,  եւ դուք ձեր հանցավոր ռեժիմը երկարաձգելու համար ուզում եք  դրան գնալ այսօրվա ընտրակարգով, ՄԵՆՔ  ՉԵՆՔ  ՈՒԶՈՒՄ եւ ձեզ արաջարկում ենք.
   1,  ընտրություններին մասնակցության  շեմը սահմանել ընտրողների ընդհանուր թվի  75% - ը.
   3,  ընտրություններին մասնակցած ընտանիքների  համար սահմանել արտոնություններ.
   3,  ընտրության օրը, ընտրությունների անցկացումը իրականացնել բանակի կամ ոստիկանության միջոցով, հաշվարկը կատարել` հանձնաժողովների միջոցով.
   4.  մինչեւ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումը ընտրողների կողմից քվեաթերթիկների ստացման գրանցամատյանների կրկնօրինակները տպագրել:
   Եթե մինչեւ  առաջիկա ընտրարշավի ազդարարումը վերոնշյալ առաջարկները ընդունված չլինեն, մեր բոլոր կարելիությունները գործի կդնենք եւ ԱԿՏԻՎ ԲՈՅԿՈՏԻ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ  կազդարարենք, որպեսզի ԸՆՏՐՈՂՆԵՐԸ  ԳՆԱՆ  ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐ  ԵՒ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻ ԵՐԵՍԻՆ ԽԱՉ,  ՇԱՏ ՄԵԾ ԽԱՉ ԴՆԵՆ։
***
  Հ. Գ.
  Հաշվի առնելով նախորդ ընտրությունների փորձը` մենք այսօրվանից ենք  դիմում հանրությանը՝ պատրաստվել ակտիվ բոյկոտին:
  Սա է ազգակործան գործընթացներ իրականացնող, դրանք լռելյայն հանդուրժող ռեժիմին կասեցնելու մեր տարբերակը, որին հետամուտ ենք լինելու մինչեւ վերջ :
ԱԶԱՏ ՀԱՅՔ
Ռուբեն Մնացականյան
Երեւան, Նոր Արեշ 12 . 137 տ.,     Yerevan,   Nor Aresh 12 st. 137 hom
(. (374) + 457308., 099-457308, 091- 524581,      
E.mail.     azataik@rambler.ru
ՅՈՒԹՈՒԲ  azathaiq
http://hethashvark.blogspot.com/

Комментариев нет:

Отправить комментарий